Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին
20.02.2025 | 11:12

Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով:

Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ:

Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ:

Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին:

Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»:

Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանը, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը:

Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ